տուն Հասարակություն Իրավական ԱԱԾ-ի կողմից հետախուզվող ֆինանսների նախկին փոխնախարարը Արթուր Աֆրիկյանն է

ԱԱԾ-ի կողմից հետախուզվող ֆինանսների նախկին փոխնախարարը Արթուր Աֆրիկյանն է

318
0

Նախօրեին՝ փետրվարի 8-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Մասնավորապես, ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2014-2016 թվականներին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը և նրա վերադասը՝ ֆինանսների նախկին նախարարը, պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կնքած արտոնյալ վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամ արժողությամբ 8 հազար 500 միավոր էլեկտրոնային կողպեք:

Մինչդեռ, ըստ իրավապահների, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերը, օգտագործվել է ընդամենը 251 կողպեք։

Արդյունքում, ֆինանսների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 1,7 միլիարդ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպքով նախկին փոխնախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ։

ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր ֆինանսների փոխնախարարի անունը։

Շարունակությունը` սզբնաղբյուր կայքում: