Այսուհետ ֆրանսիական փաստաթղթերում, որոնք երկրի իշխանությունները շնորհելու են ամուսնացած կանանց, կնշվի բացառապես կնոջ առաջին ազգանունը: Սա հերթական քայլն է սեռերի հավասարության ապահովման ուղղությամբ: Հաղորդում է The Times-ը:
Այդուհանդերձ, այս օրենքն արդեն ունի բազմաթիվ հակառակորդներ: Քննադատների կարծիքով` սա «ամբողջատիրական ռեժիմներին բնորոշ միջամտություն է անձնական կյանքին»: Սակայն օրենքում կան նաև այլ փոփոխություններ: Օրենքով սահմանվում է, որ երիտասարդ հայրերն ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեն իրենց երեխաների հետ: Եթե նրանք հրաժարվեն դա անել, ապա զգալի կկրճատվի երկու ծնողներին էլ տրվող արձակուրդը, որը պայմանավորված է երեխայի ծնունդով:
Ֆրանսիայում կարգելվեն նաև երեխաների գեղեցկության մրցույթները, իսկ ահա աբորտների հարցում կլինի զգալի ազատականացում: Սակայն օրենքի հեղինակները նշում են, որ այս օրենքում նորությունը քիչ է, քանի որ կանանց ամուսնու ազգանունով գրվելն արգելվել է դեռևս 1789 թվականից, սակայն դրա մասին վերջին երկու դարերի ընթացքում մոռացել են: