Ֆրանսիացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդկանց 50 տոկոսը և կանանց 32 տոկոսը դավաճանում է իր երկրորդ կեսին: Ընդ որում, անհավատարիմ ֆրանսիացիների միջին տարիքը վերջին տարիներին ավելացել է:
Եթե 1979 թվականին հարցվածների միայն 19 տոկոսն էր խոստովանում ընտանեկան դավաճանությունը, ապա 2001 թվականին այդ թիվը հասել է 30 տոկոսի, իսկ 2014-ին` 43 տոկոսի: Տարիքային խմբերում ամենաշատը դավաճանում են 50-ն անց տղամարդիկ: Ընդ որում, ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում է, որ սիրահետումը նույնպես դավաճանություն է: