Այսօր Էյֆելյան աշտարակի առջև 3 տոննա փղոսկր են փշրել, որի ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն եվրո. ամբողջն առգրավվել է մաքսային անցակետում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Այս կերպ Ֆրանսիայի կառավարությունը ցույց է տվել ապօրինի առևտրի դեմ պայքարելու իր մտադրությունը։
Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն է, որտեղ հրապարակայնորեն ոչնչացվում է փղոսկրը։
Նշվում է, որ 2012 թվականին 22 հազար փիղ է սպանվել։ Ապօրինի կերպով ձեռք բերված փղոսկրի ամենամեծ շուկան Չինաստանն է։