Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի Busch Gardens զվարճանքների կենտրոնի մի քանի այցելու դեռ երկար ժամանակ կհիշեն իրենց այս այցելությունը։ Նրանք մի քանի ժամով կախված են մնացել «ամերիկյան բլրակներ» կարուսելից՝ անսարքության պատճառով։ Այս մասին հաղորդում է FoxNews-ը։
Անհայտ պատճառով կարուսելն անսպասելիորեն կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են կախված գետնից մի քանի մետր բարձրության վրա։ Տուժածներ չկան։ Փրկարարաները փորձել են վերամբարձ կռունկների միջոցով այցելուներին իջեցնել այնտեղից, բայց քանի որ կարուսելը կանգ է առել բարդ վայրում, կենտրոնի մասնագետները ավելի ճիշտ են համարել արագ վերանորոգել կարուսելը։