տուն Uncategorized Օրվա առաջին ոսկին ուղևորվում է Նորվեգիա․ Սոչի 2014

Օրվա առաջին ոսկին ուղևորվում է Նորվեգիա․ Սոչի 2014

115
0

supercomb-693X520

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում 9-րդ օրվա առաջին ոսկին խաղարկեցին լեռնադահուկորդները։

Հսկա ոլորասահք ձևում ոսկե մեդալին է արժանացել նորվեգացի Խյետիլ Յանսրուդը։ Լավագույն ժամանակով՝ 1 րոպե 18.14վայրկայնով նա արժանացել է ոսկե մեդալի։ Սա նորվեգացու երկրորդ մեդալն է Սոչի 2014-ում։ Ավելի վաղ Խյետիլը երրորդ տեղն էր զբաղեցրել արագընթաց վայրսահք ձևում։

Երկրորդ տեղում ամերիկացի Էնդրյու Վայրբրեխտն է, ով հաղթողին զիջել է ընդամենը 0.30 վայրկյան։ Բրոնզե մեդալին արժանացել է կանադացի Յան Հուդեկը, ով իր հերթին Յանսրուդին զիջել է 0.53 վայրկյան։ Նույն ժամանակով երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել ամերիկացի Բոդե Միլերը։

Տեղեկացնենք, որ սա Նորվեգիայի հինգերորդ ոսկին է Սոչի 2014-ում։