Ուկրաինական Օդեսա քաղաքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները կոչ են արել կախաղան հանել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը:
Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 1,5 հազար մարդ, որոնք քայլել են Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով: Ակցիային մասնակցել է մեծ քանակությամբ երիտասարդություն, ինչպես նաև ֆուտբոլային բազմաթիվ ֆաներ, ովքեր ապահովում էին երթի մասնակիցների անվտանգությունը: Երթի ժամանակ վանկարկել են «Օդեսա, ոտքի՛, Յանուկովիչ` ծնկի», «Զեկին` բանտ», «Հեղափոխություն» և այլ կարգախոսներ: