տուն Քաղաքական Միջազգային Օբաման պատասխանում է Էրդողանի հեռախոսազանգերին․ Սպիտակ տան անդրադարձը

Օբաման պատասխանում է Էրդողանի հեռախոսազանգերին․ Սպիտակ տան անդրադարձը

200
0

Obama_Erdogan_baseball_stick

ԱՄՆ-ն ապագայում էլ շարունակելու է աջակցել Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը։ Հաղորդում է Haber7 հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ Անկարան և Վաշինգտոնը դաշնակիցներ են, նրանց միավորում է տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։ Մեկնաբանելով այն լուրերը, թե ԱՄՆ նախագահը չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին, Ռոդսն ասել է, որ Օբաման և Էրդողանը հաճախ են հեռախոսազրույցներ ունենում։ «Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ՆԱՏՕ-ի անդամ։ Վաշինգտոնը մտադիր չէ միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և չի անելու դա նաև ապագայում», — ասել է Ռոդսը։

Այս հայտարարությունը հետևել է այն լուրերին, թե ԱՄՆ դեսպանը Թուրքիայում հանդիպել է ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի հետ՝ երկրում կոռուպցիոն սկանդալից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here