ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռուսական քաղաք Սոչին լիովին անվտանգ է մարզիկների, մարզիչների և բոլոր այն ամերիկացիների համար, ովքեր կմասնակցեն Օլիմպիադային։ Այս մասին հաղորդում է Reuters-ը
Օբամայի կարծիքով, ռուսները լավ են հասկանում, թե «որքան բարձր են խաղադրույքները» այս մակարդակի միջազգային մրցումներ անցկացնելիս, այդ իսկ պատճառով կապահովեն Օլիմպիական խաղերի անվտանգությունը։
Իսկ այն հարցին, թե արդյոք Օբաման խորհուրդ կտար իր մտերիմներին ներկա գտնվել Օլիմպիադային, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես նրանց կասեի, որ հավատում եմ Սոչիի անվտանգությանը, սակայն մասշտաբային մրցումներում միշտ էլ ռիսկ լինում է։ Այդուհանդերձ, Սպիտակ տունը չի համոզի ամերիկացիներին հրաժարվել այդ միջոցառման մասնակցությունից»։