տուն Քաղաքական Միջազգային Քերին կոչ է արել Լավրովին ճնշել սիրիական ռեժիմին քիմիական զենքի արագ դուրս...

Քերին կոչ է արել Լավրովին ճնշել սիրիական ռեժիմին քիմիական զենքի արագ դուրս բերման հարցում

152
0

lavrov-kerry_2668937b

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին` ճնշումներ գործադրել սիրիական ռեժիմի վրա, որպեսզի վերջինս արագացնի Լաթակիա նավահանգստից սիրիական քիմիական զենքի դուրս բերման գործողությունը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Քերին կրկին հայտարարել է, որ աշխատանքի այդպիսի տեմպերն անընդունելի են։ Նա նաև բարձրացրել է երկրում հումանիտար իրավիճակի հարցը, հատկապես՝ պաշարված շրջաններում, այդ թվում՝ Հոմսում», — ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։ Բացի այդ, Քերին և Լավրովը քննարկել են «Ժնև 2» բանակցությունների հերթական փուլի անցկացման հարցը։

Ավելի ուշ կայացել է Քերիի, Լավրովի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ՄԱԿ-ի և Արաբական լիգա կազմակերպության աշտոնական ներկայացուցիչ Լահդար Բրահիմիիի մասնակցությամբ բանակցություններ, որի ժամանակ քննարկվել է սիրիական հիմնահարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here