Լվովում տեղի բնակիչները, ովքեր այսօր կազմակերպված մասնակցել են համաուկրաինական հայտարարված գործադուլին, մոտենալով շրջանային ղեկավարության շենքին, գրավել են այն: Այս մասին հաղորում է Lenta.ru-ն:
Սկզբում նրանք սկսել են մուտք գործել վարչական այդ շենք, ապա հայտարարել են, որ շրջանային իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը: Նահանգապետ Օլեգ Սալոն ասել է, որ համաձայն է հրաժարական տալ: Շենքի անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ եղել ապահովել դրա անձեռնմխելիությունը:
Նախաձեռնող խմբի ղեկավար Ռոստիսլավ Պելեխն ասել է, որ ներկայումս ստեղծվում է Ժողովրդական խորհուրդ, իսկ իշխանությունը ստանձնում են Լվովի շրջանային խորհրդի անդամները: Ներկայումս շրջանային խորհրդում մեծամասնություն են կազմում ընդդիմադիր «Ազատություն» և «Բատկովշինա» կուսակցությունները: