Քիչ առաջ հայտնի է դարձել Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչի վերջին մասնակցի անունը։ Երկրորդ կիսաեզրափակիչում Սլովակիան ներկայացնող Դոմինիկա Ցիբուլկովան, առանց մեծ դժվարության, առավելության է հասել լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ։ Ցիբուլկովան խաղն ավարտել է 2 սեթում 6։1, 6։2 հաշվով։ Նախկինում այս թենիսիստուհին երբեք չի խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարարերի եզրափակիչներում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը սլովակ թենսիստուհին ուժեր չափելու է չինուհի Լի Նայի հետ։