տուն Քաղաքական Միջազգային Տոկիոյում 4 մետր ձյուն է տեղացել, փակվել է օդանավակայանը

Տոկիոյում 4 մետր ձյուն է տեղացել, փակվել է օդանավակայանը

198
0

521945-130115-tokyo-snow

Տոկիոյում ձյան ուժեղ տեղումների հետևանքով խափանվել է երկաթգծի աշխատանքը, հետաձգվել են շուրջ 300 չվերթեր։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Ճապոնիայի մայրաքաղաքում հայտարարվել է փոթորկի վտանգ։

Տեղացած առատ ձյան հետևանքով տուժել է 43 մարդ։ Ձյան ծածկույթի հաստությունը կազմել է 4 մետր, սակայն Տոկիոյում, որտեղ փետրվարի միջին ջերմաստիճանը կազմում է +6.1, դա այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ ձյունն արագ հալչում է։ Հաղորդվում է, որ օդերևութաբանները զգուշացրել են վերջին 13 տարիների ամենաուժեղ ձնաբքի մասին։ Բնակիչներին խնդրում են չլքել իրենց բնակարաններն առանց խիստ անհրաժեշտության։