Նորվեգիայի գիտության և տեխնոլագիայի համալսարանի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ բոլոր տարիքներում ավելի մոռացկոտ են, քան կանայք: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են BMC Psychology գիտական ամսագրում:
Որպեսզի ապացուցեն իրենց այս պնդումը, գիտնականները 2006-2008 թվականներին հետազոտել են 50 հազար մարդու: Արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ վատ են հիշում անուններ, ժամկետներ, իրադարձություններ և այլ մանրամասներ: Անունների վատ հիշղությամբ «տառապում են. տղամարդկանց 89,7%-ը, կանանց 86,5%-ը: Տարբեր ժամկետների և օրերի մասին մոռանում են տղամարդկանց 74,9%-ը, իսկ կանանց` 64,7%-ը:
Նորվեգացի գիտնականների կարծիքով` տղամարդկանց մոռացկոտությունը հնարավոր է պայմանավորված է մի շարք հիվանդությունների հետ, այդ թվում` սրտանոթային հիվանդություններ, հիպոդինամիա, ինչպես նաև վատ սովորությունների, օրինակ` ծխելու հետ: