տուն Քաղաքական Միջազգային Տղամարդը 1.5 տարի ապրել է Խաղաղ օվկիանոսում

Տղամարդը 1.5 տարի ապրել է Խաղաղ օվկիանոսում

170
0

joseivan

Մեքսիկացի Խոսե Իվանը, ով ընկերոջ հետ  փոքրիկ պլաստիկե նավակով Մեքսիկայից ուղեւորվել էր դեպի Սալվադոր, Խաղաղ օվկիանոսում անցկացրել է 16 ամիս (շուրջ 1.5 տարի)։  Բաց օվկիանոսում հայտնվելու մանրամասները չեն հաղորդվում,- հայտնում է ВВС-ն։

Տղամարդը պատմել է, որ 2012-ին ընկերոջ հետ Մեքսիկայից ուղեւորվել է Սալվադոր։ Տեղեկատվական գործակալությունները պատմում են, որ նավակը, ճիշտ է, շարժիչով է եղել, սակայն առանց վինտի։

Խոսեի ընկերը մահացել է ծովում արդեն մի քանի ամիս առաջ, իսկ ինքը գոյատեւել է՝ ձեռքերով բռնելով ձուկ, թռչուն, կրիա։
Երբ նա հասել է Մարշալյան կղզիներին, որոնք գտնվում են Մեքսիկայից մի քանի 1000 կմ հեռավորության վրա, այնտեղ էլ հայտնաբերվել է. տղամարդը ահավոր հոգնած տեսք ուներ՝ ամբողջությամբ քրքրված շորերով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here