Սոչիի օլիմպիական խաղերին ժամանած լրագրողները տասնյակ թվիթներ են թողել Twitter սոցիալական ցանցում՝ բողոքելով սպասարկումից։ Նրանք տեղադրել են նկարներ՝ բողոքելով փլուզվող առաստաղներից, բաց դիտահորերից, ժանգոտ ջրից, մուտքում իրենց ողջունող Պուտինի լուսանկարներից։
CNN-ի լրագորղները գրում են, որ 5 ամիս առաջ պատվիրել էին 11 սենյակ, սակայն մինչև հիմա հնարավորություն են ստացել մտնելու դրանցից մեկը։ Լրագրող Շոն Ուլոքերը գրում է․ «Վերջապես ստացա սենյակս, չնայած չկա ոչ ջեռուցում, ոչ ինտերնետ, բայց ունեմ մեկ տեղանոց մահճակալ»։ «Մեկ օր աշխատելուց հետո վերելակը հյուրանոցում փչացավ։ Բարձրացա աստիճաններով (հավանաբար դա անվտանգության աստիճանահարթակն էր), հարկի դուռը փակ է։ Շռնադլից ֆարս», — շարունակում է նա։
Լրագրող Բրյուս Արթուրը գրում է․ «Տաք ջուր, ես կարոտում եմ քեզ։ Դու աննման էիր»։
Դժգոհությունները հավաքել է The Washington Post-ը։