Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն այնուամենայնիվ կնկարահանի «Գարշելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմը, սակայն կփոխի սցենարը։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը՝ հղում կատարելով The Wrap ամսագրի լրագրող Ջեֆ Շնեյդերին։
Վերջինս տեղեկացրել է, որ Տարանտինոն վերսկսել է դերերի բաշխման գործընթացը և կապ է հաստատել է Սամյուել Լ․ Ջեքսոնի հետ։ Ներկայում Տարանտինոն փորձում է փոփոխություններ մտցնել սցենարում, այնուհետև սկսել նկարահանումները։
Հիշեցնենք, որ Տարանտինոն երկու շանաթ առաջ հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել ֆիլմի նկարահանումից, քանի որ դրա սցենարը հայտնվել էր մամուլում։