տուն Քաղաքական Միջազգային Տարանտինոն դատ է տվել Gawker -ին

Տարանտինոն դատ է տվել Gawker -ին

137
0

TARANTINO

Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն դատի է տվել Gawker կայքին, որը հրապարակել է իր նոր՝ «Անճոռնի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի սցենարի ներբեռնման հղումը։ Հաղորդում է Reuters-ը։

Երբ ռեժիսորի փաստաբանները, առանց դատական մարմինների միջամտության, խնդրել են ջնջել հղումը, Gawker-ը հրաժարվել է անել։ Համացանցային հրատարակչության խմբագիր Ջոն Կուկը հայտարարել է, որ պատկերացում չունի, ով է ներբեռնել Տարանտինոյի սցենարը AnonFiles.com կայքէջ, եւ Gawker-ը միայն տեղադրել է ինչ-որ մեկի արդեն գողացած հղումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տարանտինոն չի նկարահանի «Անճոռնի ութնյակը»՝ սցենարի «արտահոսքի» պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here