Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Ավելի վաղ Պուտինի հետ հանդիպելու հարցի քննարկման մասին էր հայտարարել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` արձագանքելով Պուտինի` երեկ արված այն հայտարարությանը, թե «ինքը դեմ չէ հանդիպելու Վրաստանի նախագահի հետ, եթե վերջինս ցանկանա»:
«Ես պատրաստ եմ դա անել», — ասել է Ղարիբաշվիլին` պատասխանելով «Իմեդի» հեռուստաալիքի այն հարցին, թե ինչպես է ինքը արձագանքում Պուտինի ուղերձին: