Քութաիսիի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:
Նախկին վարչապետը մեղադրվում էր քաղաքացիներին ընտրությունների ժամանակ կաշառելու, պետական միջոցները վատնելու, պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև Կվարիատի գյուղում պետական առանձնատունը անօրինական սեփականաշնորհելու մեջ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Մերաբիշվիլին մտադիր է բողոքարկել այս որոշումը:
«Քութաիսիի դատարանը չդիմացավ ճնշմանը և անօրինական որոշում կայացրեց», — լրագրողներին ասել է փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին: