Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշանակել է էթնիկ փոքրամասնությունների հարցերով նոր խորհրդական: Այսուհետ այդ պաշտոնը զբաղեցնելու է ազգությամբ հույն գործիչ Սոֆիո Շամանիդին: Հաղորդում է Apsny.ge-ն:
Նախագահն այսօր ներկայացրել է նոր խորհրդականին, հանդիպմանը ներկա են եղել ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող շուրջ 20 հասարակական կազմակերպություններ: Շամանիդիին ներկայացնելիս նախագահն ասել է, որ շատ կարևոր է Վրաստանի պես բազմազգ պետությունում ունենալ նման պաշտոն, որը զբաղցնող անձը իր հետ սերտ կապի մեջ կլինի: Հույն խորհրդականն, իր հերթին, ասել է, որ մտադիր է սկզբում այցելել այն շրջանները, որտեղ կոմպակտ բնակվում են շատ ազգային փոքրամասնություններ:
Շամանիդին փիլիսոփայության պրոֆեսոր է, գիտությունների դոկտոր, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: