տուն Լուրեր Վոլոդյա Ավետիսյանի որդու մոտ չկա այնպիսի առողջական խնդիր, որպեսզի բանակ չզորակոչվի. ՊՆ...

Վոլոդյա Ավետիսյանի որդու մոտ չկա այնպիսի առողջական խնդիր, որպեսզի բանակ չզորակոչվի. ՊՆ խոսնակ

233
0

TH_Volodya-Avetisyan-2

Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին նրա մարտական ընկերները հայտարարեցին, որ այսօր Վոլոդյա Ավետիսյանի որդուն, ով ունի լուրջ առողջական խնդիրներ (վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցք) տարել են հավաքատեղիˋ բանակ զորակոչելու համար:

Այս առիթով Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ ազատամարտիկների բողոքը հաշվի առնելով, Սեյրան Օհանյանի հրամանով, Վոլոդյա Ավետիսյանի որդինˋ Ավետիս Ավետիսյանը կրկնակի բուժզննություն է անցել:

«Կրկնակի բուժզննություն անցնելուց հետո փաստաթղթերը ցույց են տվել, որ նրա մոտ չկա այնպիսի առողջական խնդիր, որի պատճառով չպետք է զորակոչվի բանակ: Եթե ինչ-որ խնդիրներ էլ կան, դրանք չեն խանգարում զորակոչվելուն, քանի որ կան որոշակի ստանդարտներ, որոնց հիման վրա որոշվում է՝ կարո՞ղ է զորակոչվել, թե ոչ: Վերջնական եզրակացությունը իհարկե հայտնում է կենտրոնական հանձնաժողովը, եւ այսօր եթե կանչել են, ուրեմն վերջնական որոշում են կայացրել»,-ասաց Հովհաննիսյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here