տուն Լուրեր Վոլոդյա Ավետիսյանի որդին ծառայությունից չի դժգոհում

Վոլոդյա Ավետիսյանի որդին ծառայությունից չի դժգոհում

197
0

t

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդուն մի քանի օր առաջ զորակոչեցին բանակ` չնայած, որ վերջինիս ընտանիքի անդամները պնդում էին, թե  Ավետիս Ավետիսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Մինչդեռ  ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է, թե Վոլոդյա Ավետիսյանի որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, բայց դրանք այն աստիճանի չեն, որ զորակոչի չենթարկվի:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 31-ին Ավետիս Ավետիսյանը զորակոչվեց բանակ և, վիճակահանությամբ, ծառայության անցավ Վանաձորի զորամասում:

Araratnews.am-ի լրագրողը կապ է հաստատել Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ, որպեսզի պարզի, թե այս մի քանի օրվա ընթացքում ինչ նորություն կա Ավետիսից, արդյոք հարմարվել է ծառայության պայմաններին և ինչպիսին է նրա առողջական վիճակը: Ավետիսի եղբայրը մեր լրագրողին տվել է շատ կարճ պատասխան. «Եղբայրս  համեմատաբար լավ է և ծառայությունից չի դժգոհում»: Այլ հարցերի պատասխանել Ավետիսի եղբայրը չի ցանկացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here