Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մերժվեց նրա փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունըˋ կալանքը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ: Ազատամարտիկին սատարելու էին եկել նրա մարտական ընկերներն ու պարզապես ՀՀ քաղաքացիներ, ովքեր պահանջում էին ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին: