Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ամռանը ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին։
«Արքայական ակումբը» պետք է առնվազն 50 մլն եվրո առաջարկի, որպեսզի իրականացնի չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Բացի այդ, ինչպես նշում է թերթի հավաստի աղբյուրը, «Ռեալը» պետք է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ վճարի Վիդալին, որպեսզի վերջինս համաձայնի տեղափոխվել Մադրիդ։
Հիշեցնենք, որ Վիդալի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն, Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։