Վենեսուելայի առաջնորդ Լեոպոլդ Լոպեսը պատրաստվում է գլխավորել երկրի ընդդիմության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները, որոնք տեղի են ունենալու երեքշաբթի օրը։ Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է Լոպեսին ձերբակալելու մտադրության մասին։ Հաղորդում է BBC-ն։
Հրապարակված տեսաուղերձում Լոպեսն ասել է, որ չի վախենում ձերբակալությունից և պատրաստ է դուրս գալ փողոց՝ չնայած գոյություն ունեցող վտանգին։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր Լոպեսին բռնությունների կոչ անելու մեջ, որի վերջնանպատակը կառավարության տապալումն է։
Հիշեցնենք, որ այս երկրում արդեն մի քանի օր է չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Չորեքշաբթի օրը ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ սպանվել էին երեք հոգի։
Հիշեցնենք նաև, որ Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան երեք աշխատակիցներին արտաքսելու մասին։