Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել Շոտլանդիայի բնակիչներին՝ դեմ քվեարկել Շոտլանդիայում սեպտեմբերին կազմակերպվող Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի ժամանակ։
«Մենք ցանկանում են, որ դուք մնաք»,- հայտարարել է վարչապետը Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում ունեցած ելույթում։ Ընտրելով իր ելույթի համար Օլիմպիական ստադիոնը՝ Քեմերենը հույս ունի վերակենդանացնել հայրենասիրության զգացումը, երբ 2012 թվականին Լոնդոնյան օլիմպիադիայի օրերին ամբողջ երկիրը երկրպագում էր շոտլանդացի թենիսիստ էնդի Մարեյին։
«Օլիմպիադայի ընթացքում ինձ համար ամենակարևորը ոչ թե հաղթանակներն էին, այլ կարմիրի, սպիտակի և կապույտի միասնությունը՝ նկատի ունենալով երկրի դրոշը։ Այդ համառ հայրենասիրությունը դուրս եկավ ստվերից, և բոլորս միասին ցավում էինք Մեծ Բրիտանիայի համար»։
BBC-ի փոխանցմամբ վարչապետը նաև նշել է, որ սեպտեմբերի 18-ին նշանակված հանրաքվեին մասնակցելու են շուրջ 4 միլիոն շոտլանդացիներ։ Իր խոսքը Քեմերոնն ուղղել է ինչպես շոտլանդացիներին, այնպես էլ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին՝ նկատելով, որ առանց Շոտլանդիայի երկիրն էականորեն կթուլանա։