Դերասան Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել տուժող կողմին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Քրեական գործի նյութերին տուժող կողմը ծանոթանալուց հետո, նախաքննության ավարտի մասին պաշտպանական կողմին քննիչը կհայտնի հունվարի 29-ին»,-ասում է Բաղդասարյանը:
Փաստաբանը հավելեց, որ երկու օր առաջ նաեւ տեսակցել է Վարդան Պետրոսյանին եւ նրա առողջական վիճակը դրական է:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, որի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: