Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարին» ֆիլմը արժանացել է Բրիտանական կինո և հեռուստաարվեստի ակադեմիայի գլխավոր մրցանակին՝ հաղթելով «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Ակադեմիան «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ» է ճանաչել «Գրավիտացիան»։ Տարվա լավագույն դերասանն, ըստ ակադեմիայի, «Ստրկության 12 տարի» ֆիլմում գլխավոր դերը կատարած Չիվիթել Էջոֆոֆն է, իսկ դերասանուհին՝ «Երկնագույն հասմիկ» ֆիլմի դերասանուհի Քեյթ Բլանշետը։ Վերջինս իր հաղթանակը նվիրել է դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին, ով երկու շաբաթ առաջ մահացել էր թմրանյութերի գերդոզավորումից։