տուն Քաղաքական Միջազգային Սուրճի գինը կտրուկ աճում է

Սուրճի գինը կտրուկ աճում է

179
0

brazil-coffee-620x310

Աշխարհում սուրճի գինը շարունակում է բարձրանալ։ Բրազիլիայում երաշտի պատճառով սուրճի արաբիկա տեսակն ամենաարագն է թանկանում վերջին 10-ը տարվա գների համեմատ։

Բրազիլիան առաջատար է սուրճի արտահանման ծավալներով, այդ պատճառով ցանկացած եղանակային փոփոխություն կտրուկ ազդում է աշխարհում սուրճի գների վրա։ Արաբիկայի մարտին առաքվելիք ֆյուչերսային գները Նյու Յորքում աճել են 8.5 տոկոսով՝ հասնելով 1.3595 դոլարի՝ մեկ ֆունտի համար։ Սա ամենակտրուկ աճն է 2004 թվականի աշնանից հետո։

Ռոբուստա տեսակի սուրճը թանկացել է Լոնդոնում․ մեկ տոննայի գինն ավելացել է 3.4 տոկոսով՝  հասնելով 1839 դոլարի։

Մասնագետները նշում են, որ Բրազիլիայում նման երաշտ չի եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Նրանք կանխատեսում են, որ չոր եղանակը կպահպանվի մինչև ապրիլ ամիս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here