տուն Լուրեր Սուպերմարկետները «խեղդում» են փոքր և միջին խանութներին

Սուպերմարկետները «խեղդում» են փոքր և միջին խանութներին

191
0

41

Այսօր Ազգային Ժողովի հերթական նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը դիմել է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին՝ անդրադառնալով փոքր և միջին խանութների խնդրին, որոնց գործունեությանը խանգարում են սնկի պես աճող սուպերմարկետները և խոշոր խանութները։   «Անդրադառանալով խանութների խնդրին, պետք է նկատեմ, որ  դրանք ազատ մրցակցության դաշտում չեն, և գլխատվում են միայն մանր և միջին խանութները: Սնկի պես աճում են սուպերմարկետները, որոնք հնարավորություն չեն տալիս մանր և միջին խանութներին գոյատևել: Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի օրենք ընդունենք սուպերմարկետների տարածումը զսպելու համար, որպեսզի սահմանված լինի, թե քանի սուպերմարկետ կարող է լինել միևնույն տարածքում: Կարծում եմ նաև ձեր հորդորը պետք է լինի, որպեսզի այս հարցի վերաբերյալ մենք շուտափույտ օրենք ընդունենք՝ դաշտը կարգավորելու համար»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

ՏՄՊՊՀ ղեկավար Աարտակ Շաբոյանը պատգամավորի մտահոգությանն ի պատասխան ասաց. «Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խոշոր սուպերմարկետների և խանութների տարածումը օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ նման խանութներն ավելի հարմարավետ են և ավելի հարմար գներով են վաճառում ապրանքը: Սակայն կարող են լինել խանութներ, որոնք իրենց մրցակցային առավելությունից ելնելով, կարող են իրենց պայմանները թելադրել: Մենք ուզում ենք լրամշակել մեր օրենսդրությունը, որպեսզի սուպերմարկետներին և խոշոր խանութներին թույլ չտանք հակամրցակցային գործունեություն ծավալել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here