տուն ժամանց Շոու-բիզ Սոս Ջանիբեկյանը ռե՞փ է կարդալու

Սոս Ջանիբեկյանը ռե՞փ է կարդալու

227
0

Օրեր առաջ համացանցում տարածում գտավ «Մի քանի հոգի» խմբի «Էս պահին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թրեյլերը, որում խմբի անդամներից բացի երևում է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը: Խոսակցություններ են տարածվել, թե Սոսը ևս ընդգրկվել է «Մի քանի հոգի» խմբում և այսուհետև ռեփ է կարդալու: Խոսակցությունների տեղիք է տվել հատկապես այն, որ դերասանն ընդգրկված է ոչ միայն տեսահոլովակում, այլև անոնսային լուսանկարում, որում «Մի քանի հոգու» անդամներն են:

Լուրերի իսկությունը պարզելու համար Esem.am-ը զրուցել է Սոսի հետ, ով հայտնել է, որ ընդգրկվել է «Էս պահին» տեսահոլովակում, սակայն ոչ «Մի քանի հոգի» խմբում. «Մինչ այս տեսահոլովակներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք չեմ ընդունել, այս մեկն ընդունեցի, որովհետև նախ՝ խմբի անդամներն ու տեսահոլովակի պրոդյուսերը` Արման Միտոյանը, ընկերներս են, երկրորդ՝ տեսահոլովակի բեմադրող օպերատորը Գրիգ Վահրամյանն է, ով նաև «Եղբայրների» ռեժիսորն էր: Նա շատ պրոֆեսիոնալ է և վստահ էի, որ ես գոհ կմնամ վերջնական արդյունքից»:

Մանրամասները՝ Esem.am կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here