տուն Քաղաքական Միջազգային Սնոուդենը թերևս ամենամեծ վնասն է հասցրել գաղտնի ծառայություններին. ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության...

Սնոուդենը թերևս ամենամեծ վնասն է հասցրել գաղտնի ծառայություններին. ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար

264
0

ap_james_clapper_kb_130702_16x9_608

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երբևէ ամենամեծ վնասն է հասցրել ամերիկյան գաղտնի ծառայություններին իրենց պատմության ընթացքում: Այս մասին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ջեյմս Քլեփերը:

«Հավանաբար, սա հետախուզական նյութերի ամենազանգվածային գողությունն է, որը ամենամեծ վնասն է հասցրել ողջ պատմության ընթացքում», — ասել է Քլեփերը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ներկայում Ռուսաստանում քաղաքական ապաստան գտած Էդվարդ Սնոուդենը արտասահմանյան ամենահեղինակավոր պարբերականներին տրամադրում է ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթեր, որոնք հիմնականում վերաբերում են ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից օտարեկրացիների լրտեսմանը: Այս փաստթղթերից նաև պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն գաղտնալսում է համաշխարհային առաջնորդներին, այդ թվում` իր դաշնակից պետությունների ղեկավարներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here