տուն Քաղաքական Միջազգային Սիրիան հետ է ընկել 40 տարով. ՄԱԿ

Սիրիան հետ է ընկել 40 տարով. ՄԱԿ

146
0

962419064

Սիրիայում դեռեւս 2011թ. սկսված ռազմական հակամարտությունը սոցիալ-տնտեսական զարգացման առումներով այդ երկրին հետ է մղել ավելի քան 40 տարով,- ասվում է Արեւմտյան Ասիայի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ներկայացրած զեկույցում։
«Եթե ճգնաժամը շարունակվի, ապա Սիրիան, տնտեսական զարգացման տեսանկյունից, տարեկան 8 տարով հետ է գնալու»,- նշված է փաստաթղթում։
Սիրիայի ՀՆԱ կորուստները կազմում են 109 մլն դոլար, գործազրկությունը աճել է 42 %-ով, դպրոցականների 38%-ը հարկադրաբար դադարեցրել են ուսումը։
«Սիրիական ճգնաժամի շարունակումը հանգեցնում է այն բանին, որ ամսական 6 000 մարդ է զոհվում, 300 հոգի ամեն ժամ զրկվում է տանիքից։ Ամեն շաբաթ աշխատանք են կորցնում 10 000 սիրիացիներ»,- ասված է զեկույցում։
Միջազգային կազմակերպությունների գնահատականներով, Սիրիայի հակամարտության ամբողջ ժամանակահատվածում, այս երկրում զոհվել են ավելի քան 130 000 մարդ, 2.4 մլն-ը փախել են երկրից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here