տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում սովյալ ժողովրդի պատասխանատվությունը կրում են նաև ռուսները․ Օբամա

Սիրիայում սովյալ ժողովրդի պատասխանատվությունը կրում են նաև ռուսները․ Օբամա

240
0

Syria Photo Gallery

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում ռազմական միջամտությունը, եթե դա պահանջեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը։ «Ներկայում մենք չենք կարծում, որ հարցն անհրաժեշտ է լուծել ռազմական ճանապարհով։ Սակայն Սիրիայում իրավիճակն անկայուն է, մենք շարունակում ենք քննարկել այդ հարցի լուծման բոլոր տարբերակները»,- ասել է Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես միշտ հնարավոր եմ համարում ուժի կիրառումը՝ ելնելով ԱՄՆ-ի անտանգության շահերից։ Սակայն այն պետք է խելամիտ օգտագործվի»,- ասել է Օբաման՝ միաժամանակ հավելելով, որ ամերիկացիները չեն կարողանում անտարբեր մնալ սիրիացի ժողովրդի տառապանքների հանդեպ։

Օբաման նաև անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ ու Սիրիայի հարցով բանաձևի ընդունմանը։ «Պետքարտուղար Քերին և մյուս ներկայացուցիչները ռուսներին հստակ հասկացրել են, որ իրենք չեն կարող չխոսել Սիրիայի ժողովրդի բարեկեցության համար մտահոգության մասին, երբ այնտեղ քաղաքացիական բնակչությունը սովի է մատնված։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են ոչ միայն սիրիացիները, այլ նաև ռուսաստանցիները, ովքեր խոչընդոտում են բանաձևի ընդունմանը»,- նշել է Օբաման։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։