տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի կառավարության պատվիրակությունն ափսոսում է, որ «Ժնև-2»-ն անարդյունավետ է անցել

Սիրիայի կառավարության պատվիրակությունն ափսոսում է, որ «Ժնև-2»-ն անարդյունավետ է անցել

76
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, ով Ժնևում ներկայացնում է սիրիական իշխանությունների պատվիրակությունը, այսօր իր ափսոսանքն է հայտնել բանակցությունների 2-րդ փուլի անարդյունավետ անցկացման կապակցությամբ։

«Ես ցանկանում եմ ափսոսանք հայտնել, որ այս փուլը բանակցությունների համար որևէ նշանակալի արդյունք չտվեց», — Միկդադի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ Ժնևում բանակցությունների 2-րդ փուլը մեկնարկել էր փետրվարի 10-ին։