Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության են եկել Հոմսի բնակչության տեղահանման շուրջ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Խաղաղ բնակիչներին կհաջողվի առաջիկա օրերին լքել շրջափակման մեջ գտնվող քաղաքը։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքում մարդասիրական աջացության մեծ կարիք կա. բնակիչները մահանում են քաղցից և ռմբակոծությունից։
Հոմս մտնելու ժամանակ անվտանգության ապահովման վերաբերյալ կողմերը փորձում էին համաձայնության գալ դեռ «Ժնև-2» համաժողովում, սակայն այն ժամանակ նրանց չհաջողվեց կոնսենսուսի գալ։