«Սիրիայի ընկերներ» միջազգային դաշինքը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ժնևյան բանակցություններում անհաջողության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրանք ենթադրում են, որ Ասադը չի ցանկանում հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից և համարվում է միակ պատճառը, որ կողմերին չի հաջողվել գալ կոնսենսուսի։
Նշենք, որ «Սիրիայի ընկերներ» միջազգային դաշինքի մեջ են մտնում Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիիան, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։