Ժնև-2 համաժողովի շրջանակներում Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը մտադիր է առաջարկել կառավարությանը սկսած վաղվանից դադարեցնել կրակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի անդամ Անաս ալ-Աբդան։
«Եթե մեզ հաջողվի 1-2 շաբաթով իրականացնել դա, ապա Հոմս մարդասիրական օգնություն ուղարկելու ժամանակ կստանանք։ Մենք արդեն կապ ենք հաստատել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։ Նրանք պատրաստ են 12 տոննա օգնություն ուղարկել։
Ընդդիմությունը պատրաստ է կրակը դադարեցնել։ Այժմ սպասում ենք կառավարության քաղաքական որոշմանը», — ալ-Աբդայի խոսքերն է փոխանցում Reuters-ը։