Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական կողմերի միջև բանակցություններին միջամտելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, Մուալեմը հայտարարել է, որ Ժնևում անցկացված բանակցություններն անարդյունավետ են եղել։
Նա նաև հավելել է, որ բանակցությունների 2-րդ փուլին մասնակցելու պաշտոնական Դամասկոսի որոշումը հայտնի կդառնա մի քանի խորհրդակցություններ անցկացնելու հետո։