Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ Երևանի <<Սիրահարների այգում>>, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Բազմաթիվ երևանցիների հետ միասին տոնախմբությանը ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Արդեն ավանդույթ դարձած տոնական միջոցառումն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ներկաներին իրենց կատարումներով ողջունել են <<Ռեինկարնացիա>> խմբի անդամները, իսկ սիրահար զույգերին շրջել և շնորհավորել է Սբ. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն