Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային տրիբունալի վերաքննիչ պալատը սերբ գեներալ Վլաստիմիր Ջորջևիչին 18 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղմացնելով ավելի վաղ կայացրած որոշումը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՆՀԳՄՏ-ի կայքին։
Նշենք, որ 2011 թվականին տրիբունալը Ջորջևիչին 27 տարվա ազատազրկման էր դատապարտել մարդկության նկատմամբ կատարած հանցագործությունների համար։
1999 թվականին գեներալը, ով այդ ժամանակ Սերբիայի ներքին գործերի նախարարի օգնականն էր, մասնակցել է «քաղաքական, ռասային և կրոնական շարժառիթներով ալբանացիների նկատմամբ հետապնդումներին»։ Ջորջևիչին մեղադրում են նաև Կոսովոյի ալբանացիների սպանության և արտաքսման համար։