Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Այս մասին ֆրանսիական Европа 1 ռադիոալաիքին ասել է 1995-2007 թվականներին Ֆրանսիայի նախկի նախագահ Ժակ Շիրակի կինը՝ Բերնադետ Շիրակը։
Այն հարցին, թե արդյոք Սարկոզին երկարատև լռությունից հետո, ինչպես մամուլում, այնպես էլ սոցցանցերում, մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն, Բերնադետը տվել է դրական պատասխան։ Սարկոզին Շիրակների ընտանիքի մեծ բարեկամն է, և Ժակ Շիրակի կինը որոշ առումով տեղեկացված է Սարոկզիի ծրագրերից։ Լրագրողի այն հարցին, թե որքան լուրջ են այս խոսակցությունները, նա պատասխանել է․ «Իրականում ես չպետք է խոսեի այս թեմայից։ Ինձ կպատժեն»։
Այն, որ Սարոկզին կարող է վերադառնալ, վերջերս գրել էր նաև Le Point-ը՝ նշելով, որ քաղաքականություն վերադառնալու մասին Սարկոզին վերջերս ասել է իր ընկերներին, քանի որ «քաղաքականությունն իր ճակատագիրն է»։