Աննախադեպ նշանակում է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում։ Այս երկրում զգալի սահմանափակումներ ունեցող կանայք ուրախալի լուր են ստացել, երբ իմացել են, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է թերթի գլխավոր խմբագիր։
Saudi Gazette թերթը գլխավորել է Սոմայա Ջաբարթին, ով մինչ այդ զբաղեցրել է լրատվամիջոցի խմբագրի տեղակալի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Նախկին խմբագիր Խալեդ Ալմաենն ասել է, որ Ջբարթիի ընտրությունն ամենևին էլ կապված չէ նրա սեռի հետ, այլ առաջին հերթին գնահատվել է նրա պրոֆեսիոնալիզմը։
Տեղեկացնենք, որ Սաուդյան Արաբիայում կան բազմաթիվ պաշտոններ, որոնց կանայք չեն կարող հավակնել։ Կանանց նաև արգելված է մեքենա վարել։