տուն Լուրեր ՍԴ որոշումը անլուրջ է. Աշոտ Գրիգորյան

ՍԴ որոշումը անլուրջ է. Աշոտ Գրիգորյան

216
0

arm135004033943

«Կենսաթոշակայինի խնդրի շուրջ արդեն ասել եմ, որ աղքատ երկրի բնակչության համար սա օգնության մեկնած ձեռք չէր, այլ պատիժ ու դժբախտություն: Համարում եմ սովորական ցինիզմ, երբ իշխանությունը հայտարարում է, թե այս մեթոդը հետագայում է գնահատվելու և փորձում է այն ներկայացնել, որպես բարիք»,- AraratNews.amի հետ զրույցում ասաց Եվրոպահայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանը անլուրջ է որակում  Սահմանադրական դատարանի վերջին որոշումը՝ կապված Կենսաթոշակաին բարեփոխումների մասին օրենքի որոշ կետերի հետ, որոնք ըստ ՍԴ որոշման, մինչև մարտ ամիսը կասեցվել են: Նա կարծում է, որ ՍԴ որոշումը ոչինչ չի փոխի և վերջում կկայացնի այն որոշումը, որը պետք է իշխանություններին.«ՍԴ-ի որոշումը չի կարելի լուրջ ընդունել, այն պարզ պատճառով, որ ՀՀ-ում դատական համակարգը ամբողջովին մեկ մարդու տրամադրության տակ է գտնվում և անվերապահորեն ծառայում է նրան,  ասել է թե՝ ՀՀ նախագահին: Քանի դեռ այդ մեկ անձը լեգիտիմ ընտրություններով չի անցել և չունի ոչ մի պատասխանատվություն ժողովրդի առաջ, դատական համակարգի, նաև ՍԴ-ի որոշումները կլինեն ձևական և ժողովրդի շահերին դեմ: Հերթական փաստը ՍԴ-ի ընդունած այս որոշումն է, որով նա չբեկանեց ԱԺ-ի ընդունած բանաձևն, այլ կոսմետիկ փոփոխություններ առաջարկեց: Արդյունքում իշխանությունները գոհ կմնան, և ժողովուրդն էլ չի կարող բողոքել, քանի որ վերջինիս պահանջը «հաշվի է առնվել»: Կարծում եմ,որ սրան արժանի պատասխան պետք է պատրաստեն քաղաքական ուժերնˋ  ի դեմս ընդդիմադիր կուսակցությունների, և դրանից պարզ կլինի նաև ընդդիմադիրների իրական դեմքը»,- ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ ընդդիմադիրների քայլերը ցույց կտան՝ արդյոք նրանց իրականում հետաքրքրում է ժողովրդի շահը, թե իշխանությանն ապատկելով՝ փորձում են իրենց քաղաքական կշիռն ավելացնել և հերթական դիվիդենտները վաստակել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here