Այսօր ԱԺ նիստին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին Սահմանադրական Դատարանի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ եւ 86.3-րդ հոդվածները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ:
Նա նշեց, որ եթե օրենքի 76-րդ հոդվածը կասեցրել է պատասխանատվությունը պարտադիր կուտակման վճարում կատարելու համարˋ նշելով, որ մարդը տույժ-տուգանքի չի ենթարկվելու, ապա ինչու են այժմ պետական մարմինները գործատուներին պարտադրում հաշվետվություններ ներկայացնել՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումները կատարած:
Ըստ նրաˋ այդ օրենքի դրույթների գոծունեությունը «դե յուրե» կասեցրել են, իսկ «դե ֆակտո» շարունակում են գործել:
«Եթե ՍԴ-ն կասեցրել է պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, եթե մարդը պատասխանատվության չի ենթարկվելու, այն պարտադիր չէ անելու համար, բայց հիմա Կառավարությունը պարտադրում է անել, կարող ե՞ք պարզաբանել, թե ինչու՞ է հիմա մարդը ստանում իր աշխատավարձը կուտակային բաղադրիչի պահումով: ՍԴ-ն ինչու՞ է կայացրել կասեցման որոշումը, եթե փատացի որեւէ կասեցում չկա: Այսինքն տեսեք, ՍԴ-ն ասում է դրույթները չկատարելուց է, այս փաստը հաստատեք, կամ հերքեք ի վերջո»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշեց, որ պարտաճանաչ գործատուները օրենքով սահմանված իրենց պարտավորությունները կատարում են:
«Կարծում են, որ դա ճիշտ է եւ օրենքի կատարման դրույթները չպետք է պայամանավորված լինի դրանց չկատարման համար համապատասխան տույժեր սահմանված լինելու հանգամանքով: Գործատուները ունեն օերնքով սահմանված պարտավարություն կատարելու պարտադիր վճարներ այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակայինի մասնակից են եւ այն անձինք, ովքեր կամավոր միանում են համակարգին: Իսկ այսօր այդպիսի անձիք կան, ես ինքս էլ միացել եմ, գործատուները պարտավոր են կատարել կուտակային վճարներ»,-ասաց Արտեմ Ասատրյանը: