Գիտնականների միջազգային խմբի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանում վաղաժամ մահերի մեծ մասը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Lancet միջազգային բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի սպառման մշակույթը 1999-2010 թվականներին՝ ռուսաստանյան մի շարք քաղաքներում։ Նրանք նշում են, որ տղամարդկանց գրեթե մեկ քառորդը մահանում է մինչև 55 տարեկանը, իսկ դրանց մեծ ամսը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ։
Մեծ Բրիտանիայում 55 տարեկանից շուտ մահանում է արական սեռի բնակչության միայն 7 տոկոսը։ Գիտնականները նաև պարզել են, որ ռուսաստանցիները միջինը սպառում են տարեկան 20 լիտր ալկոհոլային խմիչք։