տուն Քաղաքական Միջազգային Ռուսները պաշտպանում են սպանության փորձ կատարած ազգայնականներին

Ռուսները պաշտպանում են սպանության փորձ կատարած ազգայնականներին

218
0

1518019_347233415417319_2101420940_n

Ռուս ազգայնական խմբավորումների ներկայացուցիչների փաստաբանները, որոնք մասնագիտացած են ազգայնականների գործերով դատավարություններում, պատրաստ են իրենց պաշտպանության տակ առնել երկու ռուս տղամարդու, ովքեր Մոսկվայի մետրոյում գազային ատրճանակից կրակ էին բացել Դաղստանի քաղաքացու ուղղությամբ: Պարզվել է, որ նրանք հայր եւ որդի են։

2013 թվականի նոյեմբեր ամսին նշյալ տղամարդիկ Մոսկվայի մետրոյում կրակել են դաղստանցի մի քաղաքացու ուղղղությամբ:   ՌԴ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ հայրը նախկինում դարձյալ եղել էր ոստիկանության ուշադրության կենտրոնումˋ ազգայնական գործունեության եւ փողերի կեղծման համար:

Ինչպես տեղեկացնում են «Известия» լրատվականի աղբյուրները, նրանց ձերբակալել են  Չեխով քաղաքումˋ հունվարի 21-ին: Տղամարդկանց դեմ քրեական գործ է հարուցվելˋ սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ վերջին ժամանակներս ռուս ազգայնականները բավականին ակտիվացել են, և հնարավոր է, որ այս տղամարդկանց ձերբակալությունը նոր ալիքի սկիզբ դնի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here