Հայտնի է դարձել «Պորտուի» կիսապաշտպան Մարատ Իզմայլովի աշխատավարձի չափը, ով վարձավճարով հանդես է գալու ադրբեջանական «Գաբալա» ակումբում։
Ինչպես հաղորդում է Azerifootball.com-ը, ռուս ֆուտբոլիստն Ադրբեջանում հանդես է գալու ընդամենը 4 ամիս, իսկ պորտուգալական ակումբը այլևս ստիպված չի լինի աշխատավարձ վճարել պահեստայինների նստարանին նստող ֆուտբոլիստին։
«Գաբալայում» Իզմայլովը մեկ ամսում ստանալու է 37500 դոլար։ Ստացվում է, որ 4 ամսվա համար Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վաստակելու է 150 հազար դոլար՝ չհաշված խոշոր հավելավճարները։