Ռուսաստանը ԵՄ-ի ղեկավարությանն առաջարկել է ստեղծել ազատ առևտրի գոտի Եվրասիական տնտեսական միության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որպես հստակ գաղափար մենք Եվրամիության ղեկավարությանն առաջարկել ենք ուսումնասիրել ԵՄ-ի և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը։ Շատ կարևոր է կառուցել համապատասխան մասնագիտական երկխոսություն», — Պուտինի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։